» » Գյուղ Բեխ

Գյուղ Բեխ

Բեխ


Կոմբախ


Բեխի Ճգնավորի քարիցվեր  ձգվում է Կոմբախի հսկայական լեռնազանգվածը: Այդ հսկա ժայռերից թափվում են ջրեր և հոսում ձորերը: Կոմբախը նաև պատմական վայր է:

 Պատմում են, որ 1918-1919թթԿապանինմոտ գտնվող ՇհարջիկԱչաղու գյուղերի թուրք բնակիչները հարձակվում էին Բեխի վրաբազմապիսի վնասներ հասցնում հայ բնակիչներին, նույնիսկ գերի վերցնում ու պատանդ պահում:

Հայ բնակիչների հետ այսպես էին վարվում նաև Գեղվաձորի որոշ գյուղերի  թուրքերը:  Սրանք նույնիսկ գաղթականներին էին կոտորել: Հայ գյուղացիները այս մասին պատմում են Գարեգին Նժդեհին և օգնություն խնդրում: Նժդեհը կազմակերպում է գրոհ թուրքական գյուղերի վրաԹուրքերը չդիմանալով ամրանում են Աղջկա բերդի (Շղարշիկ գյուղից վերբարձունքներումՀարկավոր էր ռմբակոծել այդ բարձունքները և որոշ ամրացված գյուղերԿռաթաղի (Գիրաթաղև Գեղվա ձորերի բարձունքներին հասնելու համար պետք էր թնդանոթը ավելի բարձր տեղ դնելԱնգլիական դիմացկուն ջորին անգամ չէր կարողանում պահել ծանր բեռան հավասարակշռությունը զառիվայր լանջերի վրաԵվ ահա օգնությանեն գալիս բեխցի երիտասարդ զինվորներըորոնք շալակած տանում են թնդանոթի մասերը դեպի իրենց ծանոթ լեռան բարձունքըՆրանք թնդանոթը հասցնում ենԽուստուփի բարձրությանը գրեթեհավասար Կոմբախի գագաթըորտեղից մեծ հորիզոն է բացվում դեպի Գեղվա ձորի և Կռաթաղի սարերըԹնդանոթի հետ Կոմբախի կատարն են բարձրանում Նժդեհը և հրետանավորներըԹնդանոթի դիպուկ կրակոցները վերջ են տալիս թուրք ավազակներին:  Գեղվաձորը և շրջական բնակավայրերը ազատվում են թուրք թալանչիներից:


Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան 

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը