» » Գյուղ Լիճք

Գյուղ Լիճք

 

՛Լիճք գյուղը գտնվում է Հայաստանի 
 Սյունիքի մարզում, Մեղրու շրջանում։   Կոչվել է  նաև Լեշկին,  Լեճկին, Լիճ, Լիճք,  Շեշկերտ։  
Գյուղը Ռուսական կայսրության ժամանակ մտնում էր Ելիզավետապելի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ, իսկ Խորհրդային շրջանում՝ Մեղրու շրջանի։ Գյուղից վեր կան մի քանի լճեր, որի համար էլ,  ըստ տեղացիների, գյուղը անվանվել է Լիճք։  







Ավանդություն առաջին

            Մասնավորապես գյուղացիները պատմում են դիմացի լեռան վրա գտնվող Կապույտ լճի մասին, որը գյուղացիների այցելության սիրելի վայրերից մեկն էր, մինչև հայ-ադրբեջանական պատերազմը: Ներկայումս այն սահմանային է, և վտանգավոր այցելության համար: Ըստ գյուղացիների՝ խորհրդային շրջանում, ամեն տարվա օգոստոս ամսին, ողջ գյուղը բարձրանում էր Կապույտ լճի մոտ, այնտեղ մատաղ անում, խնջույք կազմակերպում: Տարածված սովորույթ էր լճի շրջակայքի քարերին անունները գրելը՝ որպես հիշատակ այնտեղ լինելու ու գալու մասին:
      Գյուղը 1781 թ. հարկացուցակով Տաթևի վանքին տարեկան  վճարում էր 3350 դահեկան պտղի հարկ։  Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ  դարի  Ջվարավանի կոչվող եկեղեցին։ Գյուղում է գտնվում երկու միջնադարյան գերեզմանոցներ՝ 16-18-րդ դարերի, ու բազիլիկ անանուն մի եկեղեցի, լրիվ կանգուն, վերանորոգված: Շրջակայքում կան գյուղատեղիներ՝  Զվար, Թաղամիր, Մուլք անուններով։








    Ավանդություն երկրորդ        

                                               Զվարավանի կամ Զվարի վանքի վերաբերյալ կան մի քանի պատումներ: Այսպես «Զվար» պարսկերեն նշանակում է գանձ: Ըստ մի ավանդության՝ վանքում եղել են անհամար գանձեր: Գանձերի առկայության վերաբերյալ կա մեկ ուրիշ բացատրություն: Տեղացիները ասում են, որ թշնամու հարձակման ժամանակ վանք էին բերում շրջակա գյուղերի ոսկիները:
 Որոշները գանձերի առկայության ամսին ավանդությունը կապում են 1720-ական ազատագրական պատերազմի ժամանակ այստեղ ի պահ տրված Դավիթ Բեկի ոսկիների լեգենդի հետ: 
    Իր հերթին վանքը գտնվում է ոսկու հանքի վրա, ու, թերևս, այդ է պատճառը, որ ինչպես Արցախում Գանձասարը, այնքպես էլ այս վանքն անվանվել է Գանձերի կամ Զվարի վանք: Վանքում հատկապես մեծ  շուքով նշել են Վարդավառի տոնը, որի ուխտագնացությունը կենդանի է մինչև այժմ: Գյուղը գտնվում է ալպիական գոտում, ու հրաշալի վայր է վրանային հանգստի համար:







                                                             
  

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը