» » Գյուղ Ներքին Հանդ

Գյուղ Ներքին Հանդ


            Կարելի է ասել, որ Ներքին Հանդ գյուղը Սյունիքի ամենահերոսական  գյուղերից մեկն է, եթե ոչ ամենահերոսականը: Ներքին Հանդի հին անունը այդպես էլ անհայտ կմնա, մենք չենք կարող որոշել, թե Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում որը կարող է լինել:
Ներքին Հանդ գյուղը հիշատակվում է նաև Տաթևի  <<Քեոթուկում>>  Հանդիքովշան անունով՝ 1600 դահեկան հարկաչափով:
Անկասկած Դավիթ Բեկից հետո այս գյուղն էլ մյուս գյուղերի պես բռնագաղթեցվել է, և բնակչությունը հեռացել է անհայտ ուղղությամբ: Բայց Հանդը վերականգնվեց ռուս-պարսկական պատերազմից հետո և, ինչպես պատմում են տարեց հանդեցիները, իրենց նախնիները եկել են Ղարադաղի Քարագլուխ և Վինա գյուղերից:
Երբ նորաբնակները եկան այստեղ, առաջինը, որ կատարեցին, դա մոշի և մացառուտների մեջ հազիվ նշմարվող եկեղեցու վերականգնումն էր:
Հաջորդ քայլը վարելահողերի բացումն էր, հողաբաժանումը և հին կալերի տեղում մարագների կառուցումը:


Հանդեցիներին վիճակված էր ընդդիմանալ  Ղարադաղի իրենց նախկին տերերին: Նրանք նույնիսկ եկան հասան Հանդ, խնդրեցին գյուղացիներին  հավաքել եղած-չեղածը, բարձել եզներին, ձիերին և ջորիներին, վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը՝ խոստանալով երկար ժամանակ ազատել հարկերից: Հանդեցիները մերժեցին: Այդ ժամանակ բեկերը  պահանջեցին անցած հինգ տարվա հարկերը՝ որպես պարսկահպատակներ: Հանդեցիները, լինելով քաջ, անկոտրում ու անվախ, բեկերին քշեցին գյուղից: Եվ դրանից հետո երկար ժամանակ պայքար սկսվեց թուրք բեկերի և փոքրիկ Հանդ գյուղի միջև: Գնալով բեկերը զիջեցին, բայց նրանց փոխարինեցին տեղացի թուրք բեկերը: 
Այս գյուղի պատմության մեջ կա մի դրվագ, որը հաճախ մոռացվում է ու անտեսվում: Դա այն է, որ Ցարական կառավարությունը երկար ժամանակ ռուսահպատակություն չէր շնորհում հանդեցիներին: Հանդեցիների անունից իշխանություններին խնդրագիր է գրում առաջաձորցի Սահակ վարժապետը: Եվ միայն 10 տարի հետո՝ 1910 թվականին, գյուղացիներին շնորհվում է ռուսահպատակություն: 
 

Փոքրիկ այս գյուղի բնակիչներն ունեին  զարմանալի բնավորություն՝ նրանք ազատասեր էին, անկախ, անհնազանդ, հերոսական: Այս գյուղի պատմության ամենահերոսական էջերը գրանցվել են 1906 և 1918-1920 թվականներին: Հին գյուղը, որ ծվարել էր Բասուտա գետի աջ ափին, լեռնալանջին: Նոր գյուղը դարձավ պատվար և իսկական ռազմակայան 1988-1994 թվականներին ղարաբաղյան իրադարձությունների ժամանակ: 





Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան ԱրմինեՀովհաննիսյան

Սոսիների պուրակ

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը