» Զանգեզուր կենսոլորտային համալիրի մասին

Զանգեզուր կենսոլորտային համալիրի մասին

 
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր 

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը ստեղծվելէ 2013թ. դեկտեմբերի 19, ընդգրկում է 79660.5 հա տարածք: Նպատակն է պահպանել, պաշտպանել և վերականգնել իր պահպանության տակ գտնվող կենդանական և բուսական աշխարհը, բնական էկոհամակարգերը, լանդշաֆտային բազմազանությունը, բնության եզակի հուշարձանները, բնական պաշարների բնականոն զարգացումը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ն իր մեջ ընդգրկում է Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքները` արգելավայրեր, արգելոց և ազգային պարկ:
 
 «ՇԻԿԱՀՈՂ» մասնաճյուղ 

<<Շիկահող>> պետական արգելոց>> տեղամասը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800մ բարձրություններում։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 12137հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները: Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Շիկահող արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը։ Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ 


ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ

«ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» արգելավայր տեղամասն իր մեջ ներառում է Կովկասում ամենախոշոր արևելյան սոսու բնական պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ-ին ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի (թիվՊ-341) որոշմամբ և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Արգելավայրը գտնվում է "Շիկահող" արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800մ պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել, 30-35մ բարձրության վրա ծառեր: Այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն: Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկ աչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը: 


«Խուստուփ» պետական արգելավայր

<<Զանգեզուր>> կեսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ստեղծման հետ միասին ստեղծվել է «Խուստուփ» պետական արգելավայր տեղամասը : Այն զբաղեցնում է 6946.74հա և ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը: <<Խուստուփ>> պետական արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» մասնաճյուղ 

"Զանգեզուր" պետական արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին (ՀՀ կառավարության N1187-Ն որոշում), որի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, 
պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն: Այն զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության "Օրդուբադ" ազգային պարկին` հարավ-արևմուտքում: 


"Սև լիճ" արգելավայր

"Սև լիճ" արգելավայրը հիմնադրվել է ՀՀ կառավարության 12.10.2001թ. Ն-975 որոշմամբ` ՀՀ կառավարության 17.10.1987թ. N717 որոշմամբ ստեղծված արգելոցի բազայի վրա: Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռան խառնարանային մասում` 2658 մ բարձր. վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 240 հեկտար է, երկարությունը` 1,6 կմ, լայնությունը` 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը`ավելի քան 9 մլն մ³: Լիճը կազմավորվել է ձնհալից և բնական աղբյուրներից, որոնք լցվել են լեռան խառնարանը: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի բույսեր: Արգելավայրի նպատակն է պահպանել բարձր լեռնային հրաբխային ծագման եզակի ջրավազանը և նրա հարակից բնատարածքները, 102 տիպի անոթավոր բույսերն ու ալպյան գոտու բուսական և կենդանական համակեցությունները: 

«ԱՐԵՎԻՔ» մասնաճյուղ 

Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ու ընդլայնման նպատակով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում ընդունվեց <<Արևիք>> ազգային պարկ ստեղծելու որոշումը: <<Արևիք>>ազգային պարկը ստեղծվել է 2010թ: Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը: Տարածքը կազմում է շուրջ 30353.8 հա: Հատուկ ուշադրության առարկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակները: 60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: 


Բողաքար» պետական արգելավայրը

«Բողաքար» պետական արգելավայրը» կազմավորվել է 1989թ-ին, ունի 4048 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ 1400-2100 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ բուսական աշխարհի ու կենդական աշխարհի էնդեմիկ (Սոսնովսկու վարդկակաչ, Թախտաջյանի խլածաղիկ և այլն) և հազվագյուտ (խոլորձներ, արաքսյան կաղնի, սագասոխուկ) տեսակների պահպանության նպատակով։ 


Сначала зайдите на смотреть фильмы, а потом обязательно зайдите посмотрите фильмы онлайн это стоит того
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը