» Կապանի տարածաշրջանի մասին

Կապանի տարածաշրջանի մասին


Կապան – Սյունիքի մարզկենտրոն
Բնակչությունը - 45135 մարդ /01.01.2019թ. դրությամբ/
Բարձրությունը ծովի մակարդակից – 910մ
Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից – 320կմ

            Կապան տեղանունը Սյունիքում հիշվում է վաղնջական ժամանակներից: Որպես գավառի տեղանուն այն նշանակում է լեռներով ագուցված`կապված երկիր, անանցանելի լեռնակիրճերի բազմությամբ կապանքնված երկրամաս: Կապան անունը հայկական մատենագրության մեջ հիշատակված է 5 –րդ դարից: Գրավոր աղբյուրներիմ ի հայտ է եկել նաև Երկիրն Խափանու տարբերակը, իսկ ուշ միջնադարում գործածվում էր նաև Ղափան բարբառային տարբերակը: Կապանն ունի հարուստ պատմամշակութային ճառանգություն` բազմաթիվ հնավայրեր, քարանձավներ, կիկլոպյան ու վաղ միջնադարյան կառույցների ավերակներ: 

Բաղաբերդի ամրոց Բաղաբերդ


















Հնագույններից հիշատակվում են Բաղաբերդը(3-4-րդ դարեր), Երիցավանքը(6-րդ դ.), Վահանավանքը(10դ.), Հալիձորի բերդը(15-16դդ.):

           Բազմաթիվ են գյուղատեղիներն ու վաղ միջնադարյան ամրոցների ավերակները: Տարածաշրջանի գրեթե ամեն մի գյուղ ուներ եկեղեցի, որոնցից մի քանիսն ունեին ճարտարապետական յուրօրինակ կառուցվածք: 

         Տարածաշրջանն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: Տարածքի ավելի քան 30 տոկոսը զբաղեցնում են անտառները, որոնք պտուղների և հատապտուղների յուրահատուկ շտեմարան են: Տարածված ծառատեսակներն են բոխին, կաղնին, հացենին, թեղին, թխկին, սոսենին, բարդին, արոսենին, հոնին, վայրի խնձորենին ու տանձենին, գիհին, ընկուզենին, թթենին, եղևնին և այլն: Որոշ ծառատեսակներ և թփեր օգտագործվում են նաև բուժիչ նպատակներով: Վաղնջական ժամանակներից Կապանն ունեցել է ազնիվ տանձի հինգ տեսակ, խնձորի երկու, որոնք չիր և անուշեղեն պատրաստելու բարձրակարգ հումք էին հանդիսանում:

     Կապանում բնական պայմանները նպաստավոր են եղել կենդանական աշխարհի պահպանման համար: Հնագույն ժամանակներում Կապանում վագրն ու հովազը: Լեռնաշխարհում ամենուր տարածված են գայլն ու արջը, աղվեսը, փորսուղը, վայրի խոզը, նապաստակը, այծյամը, վայրի ոչխարը (հայկական մուֆլոն), վայրի քարայծը (բեզոարյան այծ): Իսպառ վերացել են բորենին ու վագրը, սակայն հովազ հազվադեպ դեռ պահպանվում է բարձր լեռնային գոտիներում: Տարեց որսորդները պատմում են, որ Կապանի անտառներում մինչև 1950-ական թվականները հանդիպում էր նաև մարալը`ազնվացեղ եղջերուն:

     Ժամանանակից Կապանը համարվում է ՀՀ արդյունաբերական խոշոր կենրոններից: Այն քաղաքի կարգավիճակ է ստացել խորհրդային տարիներին և կոչվել է Ղափան: 1997թ-ից քաղաքին վերադարձվել է իր պատմական հնագույն անունը`Կապան: 1991 թ-ից համարվում է ՀՀ Սյունիքի մարզի վարչական կենտրոն: 1995 թվականից Սյունիքի մարզկենտրոն:
Сначала зайдите на смотреть фильмы, а потом обязательно зайдите посмотрите фильмы онлайн это стоит того
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը