» Արահետներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արահետներն անցնում են Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի տարածքով և այն հանդիսանում է պետության կողմից պահպանվող հատուկ տարածք: Տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է կապվել Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի տնօրինության հետ և վճարել մուտքավճար:
Հասցե. Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Ստեփանյան փ., 42/27
Հեռախոս. ֆիքսված (+374) 285 2 00 64,
Բջջային․ (+374) 93 156 642 Մարիա Պետրոսյան – Էկոտուրիզմի մասնագետ



Արահետի մասին

Էկոզբոսաշրջային արահետը հետազոտվել, քարտեզագրվել և նշագրվել է «Զբոսավարներ Հարավից» Զբոսաշրջության Զարգացման ՀԿ, ԱՄՆ խաղաղության կորպուսի և այլ երկրների կամավորների, գործընկեր կազմակերպություների կողմից` Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի փոքր դրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում իրականացվող «Էկոտուրիզմը որպես սոցիալ - տնտեսական զարգացման խթան պահպանվող տարածքներին հարակից համայնքներում» ծրագրի շրջանակներում:
Արահետը սկսվում է Ճակատեն բնակավայրին հարակից Սբ.Գևորգ մատուռից և ավարտվում Մեղրի – Կապան մայրուղուն հատվող, Տաշտուն բնակավայր տանող ճանապարհի մոտ: Էկոսբոսաշրջային արահետի երկարությունը 97,2կմ է, որից քարտեզագրվել է 74,2 կմ; Արահետը միացնում է բնության հատուկ պահպանվող տարածք համարվող «Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի» մեջ ընդգրկված «Շիկահող» Պետական Արգելոցն ու «Արևիկ» Ազգային Պարկը, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Ծավ, Շիշկերտ, Վարդանիձոր, Լիճք, Տաշտուն բնակավայրերը: Այն բաղկացած է 7 սեգմենտներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել մեկօրյա քայլարշավային տուր: Առանձին հատվածներում հնարավոր է կազմակերպել նաև տուրեր անմենագնաց մեքենայով`ջիփինգ տուրեր, ինչպես նաև տուրեր ձիերով: Հարուստ կենսաբազմազանությունը հնարավորությոն է տալիս կազմակերպել նաև մասնագիտական տուրեր` թռչնադիտարկում, վայրի կենդանիների դիտարկումներով:

Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը