» » Գյուղ Բեխ

Գյուղ Բեխ

Բեխ


Կոմբախ


Բեխի Ճգնավորի քարիցվեր  ձգվում է Կոմբախի հսկայական լեռնազանգվածը: Այդ հսկա ժայռերից թափվում են ջրեր և հոսում ձորերը: Կոմբախը նաև պատմական վայր է:

 Պատմում են, որ 1918-1919թթ. Կապանինմոտ գտնվող Շհարջիկ, Աչաղու գյուղերի թուրք բնակիչները հարձակվում էին Բեխի վրա, բազմապիսի վնասներ հասցնում հայ բնակիչներին, նույնիսկ գերի վերցնում ու պատանդ պահում:

Հայ բնակիչների հետ այսպես էին վարվում նաև Գեղվաձորի որոշ գյուղերի  թուրքերը:  Սրանք նույնիսկ գաղթականներին էին կոտորել: Հայ գյուղացիները այս մասին պատմում են Գարեգին Նժդեհին և օգնություն խնդրում: Նժդեհը կազմակերպում է գրոհ թուրքական գյուղերի վրա: Թուրքերը չդիմանալով ամրանում են Աղջկա բերդի (Շղարշիկ գյուղից վեր) բարձունքներում: Հարկավոր էր ռմբակոծել այդ բարձունքները և որոշ ամրացված գյուղեր: Կռաթաղի (Գիրաթաղ) և Գեղվա ձորերի բարձունքներին հասնելու համար պետք էր թնդանոթը ավելի բարձր տեղ դնել: Անգլիական դիմացկուն ջորին անգամ չէր կարողանում պահել ծանր բեռան հավասարակշռությունը զառիվայր լանջերի վրա: Եվ ահա օգնությանեն գալիս բեխցի երիտասարդ զինվորները, որոնք շալակած տանում են թնդանոթի մասերը դեպի իրենց ծանոթ լեռան բարձունքը: Նրանք թնդանոթը հասցնում ենԽուստուփի բարձրությանը գրեթեհավասար Կոմբախի գագաթը, որտեղից մեծ հորիզոն է բացվում դեպի Գեղվա ձորի և Կռաթաղի սարերը: Թնդանոթի հետ Կոմբախի կատարն են բարձրանում Նժդեհը և հրետանավորները: Թնդանոթի դիպուկ կրակոցները վերջ են տալիս թուրք ավազակներին:  Գեղվաձորը և շրջական բնակավայրերը ազատվում են թուրք թալանչիներից:


Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան 

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը