» » Գյուղ Աղվանի

Գյուղ Աղվանի

Աղվանի

Գյուղ Հայաստանի Սյունիքի մարզումԿապանի շրջանում, Քաշունի գետի ափին, մարզկենտրոնից 39 կմ հյուսիս-արևմուտք։
Հիմնադրվել է 1923 թ.-ին հին բնակավայրի տեղում։
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Աղվանիի տարածքում կան նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ, XVII դարի կիսավեր եկեղեցի, խաչարձաններ։

Աղվանի գյուղը 19-20-րդ դարում եղել է թյուրքաբնակ, և միայն 1990-ական թվականներին է վերաբնակեցվել հայերով: Այդ է պատճառը, որ գյուղի քրիստոնեական, հայկական հուշարձանները գրեթե ամբողջությամբ ավերված են, և գետափին կանգուն է միայն մի կիսավեր անանուն եկեղեցի. ճարտարապետական կառուցվածքից ենթադրվում է, որ 17-րդ դարում է կառուցվել: Պահպանվել է եկեղեցու միայն բեմի` խորանի հատվածը: Եկեղեցու մոտ գտնվում են 20-րդ դարի սկզբի հայկական գերեզմանաքարեր: Տեղաբնիկները կիսավեր եկեղեցում մոմ են վառում ու մատաղ մատուցում: 

Գյուղի մոտ՝ դիմացի բլրի գագաթին, կա 17-րդ դարի մի անարվեստ խաչքար, որի մոտ, ըստ տեղացիների, բարձրանում են նրանք, ովքեր երեխա չեն ունենում: Ըստ տեղացիների ավանդույթի` այդ խաչքարը հրաշագործ է, ու չբեր, անզավակ մարդկանց երեխա է պարգևում:


Հարսնաձոր


Աղվանի գյուղի տեսարժան  վայրերից է Հարսնաձորը, որը համարվում է տեղաբնիկների հանգստյան գոտիներից մեկը: Հարսնաձորի հետ կապված կա մի հետաքրքիր զրույց-հիշողություն: Շատ հաճախ տեղի գյուղերի հայ բնակչության հարևան օտարները հարձակվել են հայկական բնակավայրերի վրա հատկապես որոշ ազգային տոների ընթացքում ու միջոցառումների օրերին՝ մտածելով, որ այդ ժամանակ հայերը անպաշտպան են ու անպատրաստ են դիմագրավելու հարձակմանը: Ըստ ավանդության՝ հայկական հարսանիք է լինում, ու հարձակվող թուրքերը ուզում էին գերեվարել հարսին: Բայց հարսը, նախընտրելով մահը, ցատկում է ժայռից: Սակայն Աստծու կամքով հրաշք է տեղի ունենում. օդը, լցվելով հարսանեկան զգեստի մեջ, հարսին փափուկ ու անվնաս հասցնում է գետնին: Այդ դեպքից հետո տեղանքը կոչվում է Հարսնաձոր:

Աղվանին ծառերի ու ալպիական մարգագետինների մեջ է ընդգրկված ու շատ հարմար է վրանային հանգստի համար:




iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը