» Ֆաունա

Ֆաունա


       Լայնատերև, խիտ անտառները, առանձին ժայռային ցցվածքները, արագընթաց գետակներով խորը կիրճերը, խոնավ բացատները, քարքարոտ, զառիվայր լանջերը լավ ապաստան են հանդիսանում այնպիսի խոշոր կաթմնասունների համար, ինչպիսիք են գորշ արջը, եվրոպոկան լուսանը, եվրոպական անտառային կատուն, այծյամը, վայրի խոզը, գայլը, աղվեսը, գորշուկը, եվրոպական նապաստակը: Բավական հաճախ են հանդիպում ՀՀ կարմիր գրքում գրանցված հնդկական մացառախոզը և լայնակաջ ոզնին: 

   Տարածարջանի անտառներում և բաց, չորային լանջերին սովորական հանդիպող կաթնասուններից են սովորական դաշտամուկը, աքիսը, քարակզաքիսը, սպիտակակուրծք ոզնին: Անտառի վերին սահմաններում հազվադեպ են հանդիպում լուսանը, և ավելի հազվադեպ առաջավորասիական ընձառյուծը, որն ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

     Հովազի միգրացիոն ուղիներն անցնում են Մեղրու լեռնաղթայի ջրբաժանով, որոնք ըստ էության հանդիսանում են «Շիկահողի» արգելոցի և «Արևիկ» ազգային պարկի վերին սահմանը: Բնորոշ ապրելավայրերը իրենցից ներկայացնում են խորը կիրճերով լեռնալանջերը, նոսր անտառային և թփուտային բուսականությամբ ծածկված ժայռային կուտակումներով մացառուտները:

 Արգելոցում հանդիպում է նար բեզոարյան այծը, որի հիմնական բիոտոպները՝ ժայռային, քարքարոտ, խիստ թեքություն ունեցող լեռնալանջերը, առանձին կղզյակների ձևով ներկայացված են ինչպես անտառի ներսում, այնպես էլ արգելոցի անտառային գոտու վերին սահմաններում: Նախկինում արգելոցի անտառային գոտու վերին սահմանում՝ սուբալպիական գոտու մարգագետիններում հանդիպում էր նաև հայկական մուֆլոնը, որը ներկայումս պահպանվել է «Զանգեզուր» պետական արգելավայրում: Այս երկու տեսակներն էլ ընդգրկված են ԲՊՄՄ Կարմիր գրքում: 

     Ձեռնաթևավորներից արգելոցում բնակվում են սրականջ գիեշրաչղջիկը, փոքր պայտաքիթը, գաճաճ չղջիկիը, Նատերերի գիշերաչղջիկը, միջերկրածովային չղջիկը, ինպես նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված արաքսյան գիշերաչղջիկը: Արգելոցի թռչունների ֆաունայում հայտնի են 141 տեսակներ և հիմնականում ներկայացված են անտառային տեսակներով: Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված տեսակներից առաջին հերթին պետք է նշել վայրի հնդկահավը՝ ուլար, կովկասյան մարեհավը, գառնանգղը: Արգելոցի վերին անատառային գոտում հանդիպում է սպիտակագլուխ անգղը:

     Սահմանափակ տարածքներ են զբաղեցնում Անդրկովկասյան փասիանը, թուրաջը, շիկապոչ քարաթռչնակը և այլն, թվով ավելի քան 50 թռչնատեսակներ:

     Հավազգիները արգելոցում ներկայացված են 4 տեսակներով: Ժայռային ելքերով և քարքարոտ զառիվայրերով ենթալպյան մարգագետիններում ոչ մեծ քանակով բնակվում է վայրի հնդկահավը: Անտառային տափաստաններում և թփուտային ցանցառուտներում լայն տարածում ունի մոխրագույն կաքավը: 

     Քարակաքավները հաճախ են հանդիպում կիսաանապատների, լեռնային տափաստանների և մարգագետինների ժայռոտ բիոտոպներում: Բարձրախոտ մարգագետիններում բույն է դնում լորը:

     Արգելոցում հաճախ հանդիպում են սովորական և սևուկ կարմրատուտերը, հոպոպը, կապտափող սոխակը, սովորական տատրակը, սևագլուխ չքչքանը, պարող քարաթռչնակը, տնային բվիկը և եվրոպական բվիկը, ականջավոր բուն և այլն:

     Սողունների ֆաունան ներկայացված է 26 տեսակներով` 11 տեսակի մողեսներ, 13 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: 

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են երկարաոտ  սցինկը կովկասյան կատվաօձը, անդրկովկասյան սահնօձը, առաջավորասիական  մաբույան, Կովկասյան կատվաօձը, անդրկովկասյան սահնօձը: ԲՊՄՄ –ի Կարմիր ցուցակում գրանցված տեսակներից են լեռնային քսերոֆիտ անտառներում և լեռնային տափաստանների քարքարոտ լանջերին(1700-2200մ) հանդիպող հայկական իժը և նախալեռնային գոտում հանդիպող միջերկրածովային կրիան:

     Նախալեռնային և լեռնային գոտու քսերոֆիլ, քարքարոտ բիոտոպներում բավական հաճախ հանդիպող տեսակներից են կովկասյան ագաման, ադրբեջանակայն մողեսը, զոլավոր մողեսը, լեռնատափաստանային գոտում` միջին մողեսը, չոր տափաստաններում, թփուտային մացառուտներում, նոսր անտառներում՝ դեղնափորիկը, օձերից` որդանման կույր օձը, վզնոցավոր էիրենիսը, հայկական էիրենիսը, կարմափոր սահնօձը, արևմտյան վիշապիկը: Ջրաճահճային և գետերի ափամերձ տեղամասերում հազվադեպ չեն սովորական լորտուն և ջրային լորտուն: Սողուններից արգելոցի նախալեռնային քարքարոտ կամ կավային տեղամասերում, քսերոֆիտներով ծածկված քարքարոտ լանջերին հանդիպում է նաև շերտավոր մերկաչքը, լայնատերև, խառը անտառներում, անտառեզրին, բացատներում` ջարդվող իլիկամողեսը:

     Անտառի վերին և լեռնատափաստանային գոտու քարքարոտ զառիվայրերի վրա հանդիպում են բազմագույն և քառաշերտ սահնօձերը:Արգելոցում գրեթե ամենուր լայն տարածված է Հայաստանի ամենաթունավոր օձը`գյուրզան:

     Արգելոցի վերին լեռնատափաստանային գոտում որոշ տեղամասերում 2100-2300 մ բարձրության վրա համատեղ հանդիպում են տարբեր լանդշաֆտային գոտիերին բնորոշ այնպիսի տեսակներ, ինպիսիք են հայկական իժը, գյուրզան, քարաշերտ և կարմրափոր սահնօձերը, մողեսաօձը և այլն: Այս հանգամանքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում է կոլոգիական հարմարվողականության հարցերը պարզաբանելու տեսանկյունից:

   Արգելոցի տարածքում ապրում ենն 4 տեսակի երկկենցաղներ: Ջրաճահճային էկոհամակարգերում լայնորեն տարածված և բավական հաճախ հանդիպող տեսակներից են լճագորտը և կանաչ դոդոշը: Բարձր լեռնային գոտում հոսող որոշ գետակներում սովորական է փոքրասիական գորտը: Համեմատաբար հազվադեպ հանդիպող տեսակներից է փոքրասիական ծառագորտը:



Сначала зайдите на смотреть фильмы, а потом обязательно зайдите посмотрите фильмы онлайн это стоит того
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը